ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
22.11.2013 | 00:11

Պարոն նախագահ, շատ հաճախ պարգևներ, կոչումներ եք շնորհում։ Մենք այս փաստը դրական ենք գնահատում, բայց Հայաստանի Հանրապետությունում կա մի կղզի, որի մասին գրեթե բոլորը մոռացել են։ Այստեղ ապրում են 104 ցմահ դատապարտյալներ, որոնցից 35-ը նախկինում մահապատժի դատապարտվածներ են։ Ոմանց պատժաչափի ժամկետը՝ 15 տարին, վաղուց լրացել է, անգամ 20-ն էլ է հատել։ Պարոն նախագահ, այս «կղզյակում» գոյություն ունեն արժանավորներ, որոնց կարելի է, որպես պարգև և կոչում, ներում շնորհել։ Դրանով Դուք կերջանկացնեք մի քանի ընտանիքների։
Որպեսզի մեր ասածը հիմնավոր լինի ու մերկապարանոց չհնչի, կարող եք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից ճշտել, թե ցմահ դատապարտյալների մեջ որքան արժանավոր մարդիկ կան, որոնք Ձեր բարեգթության, ներման կարիքն ունեն։
ՈՒրախ ենք, որ մեր երկրում կան շնորհների արժանի անհատներ, բայց ուզում ենք, որ «բարի» աչքով նայեք նաև մյուս «շնորհալիներին», ովքեր ճակատագրի բերումով այսօր ազատությունից զրկված են։ Նրանք, հավատացեք, Ձեր ուշադրության կարիքն ավելի ունեն։


Մի խումբ ցմահ դատապարտյալների հարազատներ

Դիտվել է՝ 4096

Մեկնաբանություններ